Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ն համոզված է որ ընտրությունից հետո ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն

ՀՅԴ-ն համոզված է որ ընտրությունից հետո ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն
15.03.2016 | 16:55

ՀՅԴ-ն մնում է այն համոզմանը, որ ընտրությունից հետո ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն: «Մենք այդ մասին բազմիցս ենք խոսել և վաղուց ենք պնդում: Մենք մեր տեսակետից այսօր էլ չենք հրաժարվել, ու մենք Սահմանադրական դատարան դիմողներից ենք եղել և այսօր էլ հարկ եղած դեպքում նորից կդիմենք: Ժամանակին, երբ «Ժառանգության» հետ Վենետիկի հանձնաժողով էինք դիմում, այս խնդրին էլ ենք անդրադարձել: Այսինքն՝ սա մեզ համար նոր խնդիր չէ և Վենետիկի հանձնաժողովը պետք է այդ մոտեցումը վերանայի, և մենք այսօր էլ պնդում ենք, որ պետք է այդ արգելքը վերացնել: Թեև սա արդեն գործել է և իր վատ դերակատարությունն է ունեցել մեր ընտրական պրոցեսներում, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս խոչընդոտը վերանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպմանն էլ առաջին կարևոր հարցը, որ կդնեն, հենց ցուցակների հարցը կլինի: «Պետք է ասենք մեր հարգարժան գործընկերներին, որ իրենց թեթև ձեռքով հրապարակ մտավ այն արգելքը, ըստ որի՝ մենք չենք կարողանում այսօր հրապարակել քվեարկածների ընտրական ցուցակները: Մենք պետք է հիշեցնենք, որ դեռևս 2003-ին Վենետիկի հանձնաժողովն իրավական դիրքորոշում հայտնեց, որ այդ ցուցակները հրապարակել չի կարելի, քանի որ գաղտնիության սկզբունքով է պայմանավորված: Դրանից սկսվեց այս ամենը: Եթե դուք նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն էլ ուշադիր ուսումնասիրեք, կտեսնենք որ այնտեղ էլ հղում կա Վենետիկի հանձնաժողովի չարաբաստիկ որոշմանը, որը բոլորիս համար շատ լուրջ խոչընդոտ է»,- նկատեց պատգամավորը: Խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումը շրջանցելն է, որի հետ կապված պետք է անհրաժեշտ լուծումներ գտնել: «Մի կողմից ասում են, որ ցուցակների չհրապարկումը հակասահմանադրական չէ, բայց մյուս կողմից հղում են տալիս նույն Վենետիկի հանձնաժողովի այդ որոշմանը: Այսինքն՝ ստացվում է, որ գոյություն ունի իրավական դիրքորոշում, բայց հրապարակելը սխալ է»,- ընդգծեց պատգամավորը:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ